Կարևոր իրադարձություններ

«Հնարավոր է, որ մասնակցենք ընտրություններին». Արա Զոհրաբյանը նշեց, թե ում հետ կհամագործակցեն

10 Ապրիլ, 2021 14:41
«Հնարավոր է, որ մասնակցենք ընտրություններին». Արա Զոհրաբյանը նշեց, թե ում հետ կհամագործակցեն

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ հնարավորության դեպքում մասնակցելու է առաջիկա արտահերթ ընտրություններին։

«Մենք ընտրություններին մասնակցելը համարում ենք միջոց, և, այո՛, եթե կարողանանք համախմբում իրականացնել, ապա հնարավոր է, որ մասնակցենք»,– ասաց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ պատրաստ են համագործակցել իրենց արժեքները կրող քաղաքական այլ ուժերի հետ։ Իսկ ներկա իշխանության ու նաև նրանց հետ, ովքեր որոշիչ դեր են ունեցել ներկա իշխանության կայացրած որոշումներում, Զոհրաբյանը համագործակցության հնարավորություն չի տեսնում։

«Հնարավոր չէ, որ համագործակցենք այն սուբյեկտների հետ, որոնք մասնակցություն են ունեցել ներկա իշխանության ձևավորման հարցում»,– ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին