Կարևոր իրադարձություններ

49-ամյա կինը ծանոթ տղամարդու անձն արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ չհրապարակելու դիմաց գումար է պահանջել

10 Ապրիլ, 2021 13:12
49-ամյա կինը ծանոթ տղամարդու անձն արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ չհրապարակելու դիմաց գումար է պահանջել

Ապրիլի 8-ին ոստիկանության Մասիսի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ իր ծանոթ 49-ամյա մի կին սպառնացել է, որ իր մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար իրենից պարբերաբար վերցրել է ընդհանուր մոտ 1.700.000 դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ապրիլի 8-ին կինը կրկին զանգել և սպառնացել է, որ մինչև ապրիլի 9-ի ժամը 13.00-ը 200.000 դրամ չտալու դեպքում կհրապարակի ձայնագրություններն ու տղամարդու հեղինակությունն արատավորող տեղեկությունները:

 

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 13.45-ին, 49-ամյա կինը շորթմամբ պահանջված 200.000 դրամը ստանալուց հետո բռնվել և, իրեն ուղեկցող «Մերսեդես» ավտոմեքենայի և վարորդի հետ, Ղուկասավան համայնքի գերեզմանատնից բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։

Կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթմամբ ստացած 200.000 դրամը: Հարուցվել է քրեական գործ։ 49-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին