Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահի աշխատակազմում քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ հիմնախնդիրների հնարավոր լուծումներ

10 Ապրիլ, 2021 10:33
Արցախի նախագահի աշխատակազմում քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ հիմնախնդիրների հնարավոր լուծումներ

Ապրիլի 9-ին կայացել է Արցախի Հանրապետության՝ Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստը՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ:

Նիստի ժամանակ քննարկվել են մի շարք իրավական հիմնախնդիրների լուծմանն առնչվող նախագծեր: Մասնավորապես, առանձնահատուկ քննարկում է եղել ռազմական դրության իրավական ռեժիմում տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության հետ կապված լուծումների շուրջ՝ առաջարկելով նախատեսել տեղահանվածների համար բնակֆոնդի վարձակալման պայմանների խախտման դիմաց պատասխանատվության, ինչպես նաև պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի հարկադիր օգտագործման միջոցներ:

Շահագրգիռ քննարկումներ են ծավալվել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած  զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու, տեղահանվածների աշխատանքային ստաժի վերականգնման, քաղաքացիական զոհերի ու բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակների հարցերի շուրջ:

Խորհրդի հավանությանն արժանացած նախագծերը օրենքով սահմանված կարգով ընթացքավորվելու են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին