Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    631
    643

  • RUB

    7
    7,24

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում․ «Mitsubishi Colt»-ի 63-ամյա վարորդը հոսպիտալացվել է

10 Ապրիլ, 2021 09:42
Ավտովթար «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում․ «Mitsubishi Colt»-ի 63-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 9-ին, ժամը 23:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Dodge Challenger» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1987 թ.) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Է․ Հ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Դ․-ին (ծնված 1958 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 

Լրահոս

Դիտել ավելին