Կարևոր իրադարձություններ

«Ծաղիկը» չծաղկած՝ թոշնեց. այս անգամ էլ Ռուբեն Գևորգյանին մերժեց Ռոբերտ Քոչարյանը. «Ժամանակ»

10 Ապրիլ, 2021 09:18
«Ծաղիկը» չծաղկած՝ թոշնեց. այս անգամ էլ Ռուբեն Գևորգյանին մերժեց Ռոբերտ Քոչարյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, հերթական անգամ է մնում կոտրած տաշտակի առաջ:

2018թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Գևորգյանը լուրջ փող ծախսեց, մարզահամերգայինում «Երդվյալ ազատամարտիկների» համագումար հրավիրեց, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հրավիրեց, որ նա տեսնի ու գնահատի իր արժեքը, բայց Ծառուկյանը հենց համագումարից դուրս գալուց հետո հայտարարեց, որ Գևորգյանը իր ցուցակում չի լինելու:

Հիմա պատմությունը կրկնվում է. Գևորգյանը ապրիլի 17-ին համագումար է հրավիրել, «Ազգ, Բանակ, Հայրենիք» անունով կուսակցություն է ստեղծում՝ այն հույսով, որ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կստեղծի, ցուցակ կմտնի, բայց Քոչարյանի մերձավոր շրջապատից ասում են, որ Գևորգյանը կտրուկ մերժում է ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին