Կարևոր իրադարձություններ

Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է․ «Ժողովուրդ»

10 Ապրիլ, 2021 09:10
Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը դեռեւս անցյալ տարի քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից խախտում կատարելու առթիվ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն կարճել է դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դատավոր Կարինե Պետրոսյանը բողոքարկել է ՀՔԾ-ի որոշումը դատարանում, քանի որ ՀՔԾ-ի որոշմամբ հղում չի կատարվել շատ կարեւոր հանգամանքի։ Բանն այն է, որ քրեական գործը հարուցվել է 308 հոդվածի հատկանիշներով , այսինքն՝ կոնկրետ պաշտոնատար անձի կողմից դիրքի հնարավոր չարաշահման կապակցությամբ, սակայն դատավորի անունը որոշման մեջ չի նշվել, որպեսզի շրջանցեն ԲԴԽ-ից թույլտվություն ստանալու արգելքը: Չէ՞ որ առանց ԲԴԽ-ի համաձայնության դատավորի նկատմամբ քրեական գործ չի կարող հարուցվել: Եվ հիմա դատավոր Պետրոսյանը կարճման որոշումը բողոքարկել է դատարանում, որպեսզի այսուհետ բացառվեն դատավորի նկատմամբ հարուցվող քրեական գործերով ԲԴԽ համաձայնության արգելքը անտեսելը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին