Կարևոր իրադարձություններ

Մարզային իշխանությունները ակտիվորեն զբաղված են տրամադրությունների ուսումնասիրմամբ․ «Փաստ»

10 Ապրիլ, 2021 09:02
Մարզային իշխանությունները ակտիվորեն զբաղված են տրամադրությունների ուսումնասիրմամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին տարբեր մարզերից տեղեկություններ ենք ստանում, որ մարզային իշխանությունները ակտիվորեն զբաղված են տրամադրությունների ուսումնասիրմամբ: Հաշվի առնելով, որ միանման տեղեկություն ստացել ենք 4 մարզից, ամենայն հավանականությամբ, բոլորին նույն հանձնարարականն է իջեցվել «վերեւից»:

Սակայն, ինչպես երեւում է, այդ աշխատանքը համակարգված չէ, պարզապես ով ինչպես կարողանում, անում է: Հիմնականում մարզպետները կամ նրանց անունից՝ մարզպետարանի այլ պաշտոնյաներ զանգահարում են տարբեր կազմակերպությունների ղեկավարներին, խնդրում իրենց տեղեկություններ տրամադրել հանրային տրամադրությունների մասին: Ավելի ստույգ՝ հարցերը մոտավորապես այսպես են հնչում՝ «մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին», «ո՞ր ուժն առավել մեծ համակրանք ունի»:

Մեր ունեցած տեղեկություններով, շատերը հրաժարվում են որեւէ տեղեկություն տալ՝ ասելով, որ մակերեսային դատողություններ անել չեն կարող, դրա համար լուրջ հարցում է անհրաժեշտ: Իսկ նրանք, որոնք «տվյալ» են տալիս կամ պարտավորվել են տալ, հիմնվում են բացառապես իրենց տպավորությունների վրա:

Ուշագրավ է, որ մի քանի մարզերից ստացված տեղեկություններում հատկապես նույնական է ժամկետը. բոլորին խնդրել են իրենց ուսումնասիրությունները մարզպետարան ներկայացնել մինչեւ եկող շաբաթվա կեսերը: Թե ինչու հենց այդ ժամկետում, ճշտել չհաջողվեց: Սակայն կարծիք կա, որ դա կապված է Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական տալ կամ չտալու առումով վերջնական որոշում կայացնելու հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին