Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ են հնչել Երևանում․ մի քանի քաղաքացի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել

09 Ապրիլ, 2021 22:11
Կրակոցներ են հնչել Երևանում․ մի քանի քաղաքացի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝   այդ քաղաքացիները ստացել են հրազենային և սուր,  կտրող–ծակող առարկայի  հարվածից ստացած վնասվածքներ:

Ոստիկաններն ու քննիչները  սպասում են նաև, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  վարկածներից մեկով՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի  9-ի փողոցում հրազենի գործադրմամբ  տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

 

Լրահոս

Դիտել ավելին