Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում մեկ շաբաթում երկրորդ ռազմաուսումնական ինքնաթիռն է կործանվել

09 Ապրիլ, 2021 21:47
Թուրքիայում մեկ շաբաթում երկրորդ ռազմաուսումնական ինքնաթիռն է կործանվել

Թուրքիայում AKT-1 ռազմաուսումնական ինքնաթիռն ընկել է Էգեյան ծովում: Թուրքիայի ՊՆ-ի տվյալներով՝ օդաչուներին հաջողվել է փրկվել: Այս մասին հայտնում է Еrmenihaber-ը։

Տեղի ունեցածի պատճառը դեռ հայտնի չէ: 

Ինքնաթիռն օդ էր բարձրացել Թուրքիայի Իզմիրի ռազմաբազայից։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Քոնիա քաղաքի կենտրոնում մեկ այլ ռազմական ինքնաթիռ էր վթարի ենթարկվել, որի մեջ գտնվող օդաչուն զոհվել էր:

 

Լրահոս

Դիտել ավելին