Կարևոր իրադարձություններ

Պատերազմը 25 տարվա քաղաքական, միջազգային հանրույթների սնանկ մտքի ձախողում է. Լենա Նազարյան

09 Ապրիլ, 2021 21:17
Պատերազմը 25 տարվա քաղաքական, միջազգային հանրույթների սնանկ մտքի ձախողում է. Լենա Նազարյան

Պատերազմը 25 տարվա քաղաքական, միջազգային հանրույթների սնանկ մտքի ձախողում է։  «Հայկական ժամանակի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ պատախանելով հարցին, թե արդյո՞ք կարելի է պատերազմով արդարացնել նախաձեռնված բարեփոխումների ձախողումը։

«Ճիշտն ասած, չեմ պատրաստվում պատերազմի փաստով արդարացնել որևէ բացթողում, քանի որ ինձ համար պատերազմն ինքնին 25 տարվա քաղաքական, կրթական, փորձագիտական, միջազգային հանրույթների սնանկ մտքի ու ռազմավարությունների ձախողում է և դեռ պետք է պատշաճ կերպով վերլուծել ամեն ինչ: Դատական համակարգի բարեփոխումն էլ ոչ թե ձախողված է, այլ իրականությունն այն է, որ հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ դեռ շարունակում է ցածր մնալ, քանի որ համակարգային բարեփոխումները ընթացիկ փուլում են, սակայն իրականցվում են անշեղորեն և հաստատակամ»,- ասել է Նազարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին