Կարևոր իրադարձություններ

Սայաթ Նովա գյուղ այրվել է ավտոտնակ և եղեգնուտ

09 Ապրիլ, 2021 19:59
Սայաթ Նովա գյուղ այրվել է ավտոտնակ և եղեգնուտ

Ապրիլի 9-ին, ժամը 13:56-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա գյուղի Պ․ Սևակ փողոցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Պ․ Սևակ փողոցում այրվում է ավտոտնակ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14:12-ին, մարել` 15:25-ին: Այրվել են ավտոտնակի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), ներսում` կենցաղային իրեր (մոտ 30 քմ) և մոտակայքում՝ եղեգնուտ (մոտ 200 քմ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին