Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի՞ Հայաստան է ուզում տեսնել Ռուսաստանը. նախագահը երկու տարբերակ է ներկայացրել

09 Ապրիլ, 2021 19:13
Ինչպիսի՞ Հայաստան է ուզում տեսնել Ռուսաստանը. նախագահը երկու տարբերակ է ներկայացրել

Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան՝ ելնելով «առաքելություն երկուսի համար» բանաձևից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան նման կարծիք հայտնել է ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում։

Նրա կարծիքով՝ նման առաքելություն կարող է դառնալ տարածաշրջանում, մեծ Եվրասիայում ու ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման համար պայմանների ստեղծումը: Նա հիշեցրեց, որ հայ և ռուս ժողովուրդներն անցել են հարյուրավոր պատմական փորձությունների միջով, ներառյալ երկու համաշխարհային պատերազմները, և այդ պատճառով առավել շահագրգռված են միջազգային հարաբերությունների նոր համակարգի կառուցման մեջ, որը կարող է համարժեք պատասխանել վերահաս մարտահրավերներին ու սպառնալիքներին:

«Ռուսաստանը մեծ միջուկային տերություն է՝ վաղեմի կայսերական ավանդույթներով, Հայաստանը փոքր հանրապետություն է, որը հսկայական ներուժ ունի։ Խոսքը Սփյուռքի մասին է, որը չափազանց լավ ինտեգրված է աշխարհի շատ երկրների՝ Սան Ֆրանցիսկոյից մինչև Կանբերա, հասարակական ու քաղաքական կյանքում։ Ասեմ ձեզ ավելին, աշխարհը մտնում է մի դարաշրջան, երբ առաջին պլան են մղվելու ցանցային պետությունները, և Հայաստանն այդպիսին դառնալու բոլոր հնարավորություններն ունի։ Ռուսաստանն իր հերթին պետք է կողմնորոշվի, թե ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել», - նշել է ՀՀ նախագահը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ապագայի երկու սցենար կա։ Առաջինը թուլացած ու խիստ կախյալ երկիր է, որտեղ ընթանում է ազդեցության նեղ խմբերի, լիբերալների, ազգայնականների, արմատականների ու պոպուլիստների մշտական պայքարը, որոնք փնտրում են «ավագ եղբոր» հավանությունը: Երկրորդը ուժեղ Հայաստանն է, որն օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսներն ու ներուժը՝ իր և իր դաշնակցի հեղինակությունն ամրապնդելու և երկու երկրների շահերն առաջ մղելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին