Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Արցախյան պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը

09 Ապրիլ, 2021 19:05
Փոխվարչապետ Գրիգորյանը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Արցախյան պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի և Արցախյան պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը, առաջացած հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես` տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին