Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

09 Ապրիլ, 2021 18:35
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը, Դոնբասսում, Սիրիայում իրավիճակը և «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, գրում է РИА Новости գործակալությունը։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման, 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին