Կարևոր իրադարձություններ

Արցախի դեմ պատերազմում ներգրավված ահաբեկիչներին չեն վճարել, նրանք սովի են մատնվել (տեսանյութ)

09 Ապրիլ, 2021 18:12
Արցախի դեմ պատերազմում ներգրավված ահաբեկիչներին չեն վճարել, նրանք սովի են մատնվել (տեսանյութ)

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը նոր բացահայտում է արել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ահաբեկիչների մասնակցության մասին:

Սնելը տարածել է մի տեսանյութ, որում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման գրոհայինները բողոքում են իրենց հրամանատար Աբու Ամշայից:

Պարզվում է, որ նա զինյալներին չի վճարել խոստացած գումարները Ղարաբաղում կռվելու համար:

«Մենք ունեցանք մահեր ու վիրավորներ: Աբու Ամշան գողացավ նրանց աշխատավարձերը, մարդիկ սովից մեռնում են»:

 

Լրահոս

Դիտել ավելին