Կարևոր իրադարձություններ

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները հանդիպում են պաշտպանության նախարարի հետ

09 Ապրիլ, 2021 17:29
Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները  հանդիպում են պաշտպանության նախարարի հետ

Քիչ առաջ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները անհետ կորած զինծառայողների և գերեվարվածների հարազատներին առաջարկել են բացել նախարարության շենքի մուտքերը և ելքերը, դրա փոխարեն առաջարկելով, որ նախարարի հետ հանդիպմանը կմասնակցի զինծառայողների ընտանիքների անդամների 50 հոգանոց խումբ: Սակայն զինծառայողների հարազատները մերժել են  ՊՆ ներկայացուցչի առաջարկը: 

Այնուհետև՝ ՊՆ ներկայացուցիչը հարազատներին առաջարկել է 50 հոգանոց խմբով ներս մտնել նախարարություն, սակայն մի պահանջով, որ անկախ նախարարի հետ խոսակցության ելքից, բոլորը պետք է դուրս գան նախարարության շենքից: Հարազատներն էլ ասացին, որ միայն նախարարի հետ զրուցելուց հետո կորոշեն՝ ՊՆ-ի մուտքը և ելքը բացել, թե ոչ: Պայմանավորվածությունից հետո անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները 54 հոգանոց խմբով մտել են նախարարության շենք:

 

Լրահոս

Դիտել ավելին