Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանը նոր նշանակում է կատարել

09 Ապրիլ, 2021 17:02
Ռուստամ Բադասյանը նոր նշանակում է կատարել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ապրիլի 8-ին նոր նշանակում է կատարել նախարարությունում։ Հրամանում նշվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 8-ի եզրակացությունը և Մ. Հարությունյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

Մալվինա Տիգրանի Հարությունյանին 2021 թվականի ապրիլի 9-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ3-1) պաշտոնում։

Աշխատավարձը սահմանել՝ 310.858 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»,-նշված է հրամանում:

 

Լրահոս

Դիտել ավելին