99 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը։
Բուքինգհեմյան պալատը ապրիլի 9-ին Twitter-յան գրառում է կատարել․ «Խոր ցավ է, որ Նորին Մեծություն Թագուհին հայտարարեց իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվան մասին: Նրա Արքայական Մեծությունը խաղաղ ձևով կյանքից հեռացավ այսօր առավոտյան Ուինձորի ամրոցում»։