Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը գերիներին պահում է, որ Հայաստանում լարվածություն առաջանա․ Անդրանիկ Քոչարյան

09 Ապրիլ, 2021 13:08
Ադրբեջանը գերիներին պահում է, որ Հայաստանում լարվածություն առաջանա․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ,  պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է երեկ հայ ռազմագերիներին հայրենիք բերող օդանավը դատարկ եղել՝ ասաց․ «Պատճառները հասանելի չեն: Դուք ինքներդ էլ տեսաք, որ ինքնաթիռի մեջ Մուրադովը պետք է լիներ, և ինքը կար, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որը խախտվել է»:  

Լրագրողների հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ գերիներին պահում են տարածքների դիմաց, Քոչարյանը ընդգծեց, որ առաջին հերթին, գերիներին պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար, և դա չի կարող որևէ կապ ունենալ տարածքների հետ, որովհետև «գերիներով չէ, որ կարող են տարածքային խնդիրներ քննարկել»:

 

Լրահոս

Դիտել ավելին