Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Պատրաստ եմ լինել ռուսական պատվաստանյութը առաջինը փորձարկողներից մեկը. Նաիրա Զոհրաբյան

09 Ապրիլ, 2021 11:34
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Պատրաստ եմ լինել ռուսական պատվաստանյութը առաջինը փորձարկողներից մեկը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Խաբել Պուտինին
Ես չեմ հավատում, թե Նիկոլը չգիտեր, որ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ։ Գիտեր։ Բայց ՌԴ նախագահին ասաց՝ գրանցված է։ Առողջապահության նախարարը անլուրջ «կռուտիտ» է անում, երբ իրավիճակը փրկելու համար ասում է՝ գրանցված չէ, բայց թույլատրված է։ Սա իրավական նոնսենս է։
Մեզ պարտադրված Astra Zeneca պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատմամբ եւս թրոմբոզ է առաջացնում եւ արդեն տասնյակ մահերի պատճառ է դարձել։
Եվրոպական 11 երկրներ մեկը մյուսի հետեւից հրաժարվել են Astra Zeneca-ից, ու դեռ պիտի հասկանալ, ով եւ ինչու մեր վզին փաթաթեց կասկածելի պատվաստանյութն ու թույլ չի տալիս գրանցել ռուսականը։
Առաջարկս հստակ է՝ հանրային ճնշմամբ ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները, գրանցել ռուսական «Սպուտնիկ V»-ն եւ սկսել մասսայական պատվաստումներ, քանզի ռուսական պատվաստանյութի հետ կապված ռիսկերը նվազագույնն են։
Պատրաստ եմ լինել ռուսական պատվաստանյութի առաջին փորձարկողներից մեկը։
Իսկ Astra Zeneca-ի լոբբիստներին առաջարկում եմ ուղիղ եթերով այդ պատվաստանյութով պատվաստվել անձանբ՝ իրենց ընտանիքների հետ միասին։
Ի դեպ, Astra Zeneca-ի անունը փոխել են եւ հիմա համաշխարհային շուկայում այն վաճառվում է նաեւ «Վաքսերվիա» անվամբ, ինչը չի փոխում դրա վնասակարությունը»։

Լրահոս

Դիտել ավելին