Կարևոր իրադարձություններ

Մասնավոր խուզարկուների մասին օրենքը՝ ԱԺ-ում. ինչով կարող են զբաղվել նրանք. «Ժամանակ»

09 Ապրիլ, 2021 09:40
Մասնավոր խուզարկուների մասին օրենքը՝ ԱԺ-ում. ինչով կարող են զբաղվել նրանք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը խորհրդարան է ներկայացրել «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենքի նախագիծ:

Օրենքով նախատեսվում է, որ խուզարկուական գործունեությունը լինելու է լիցենզավորված: Սահմանվում են նաև գործունեության այն ոլորտները, որոնցով կարող է զբաղվել մասնավոր խուզարկուն: Մասնավորապես՝ խուզարկուն կարող է «Տեղեկություններ հավաքագրել և բացահայտել ֆիզիկական անձանց անձնական հատկանիշները, բնավորության գծերը, կենսագրական տվյալները, շրջապատն ու շփման շրջանակը, նախասիրությունները, վարքագիծը»:

Խուզարկուի վճարը սահմանվելու է Խուզարկուների միության կողմից, որը ևս ստեղծվելու է այս օրենքի շրջանակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին