Կարևոր իրադարձություններ

Նազիկ Ամիրյանը մտնում է քաղաքականություն. «5-րդ գումարտակ»-ի համագումարը՝ ապրիլի 17-ին. «Ժամանակ»

09 Ապրիլ, 2021 09:03
Նազիկ Ամիրյանը մտնում է քաղաքականություն. «5-րդ գումարտակ»-ի համագումարը՝ ապրիլի 17-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ապրիլի 17-ին տեղի է ունենալու «5-րդ գումարտակ» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը: Կազմակերպությունը ստեղծում է ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Համագումարը տեղի է ունենալու Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ հնարավորինս հանդիսավոր պայմաններում:

Բնականաբար, հասարակական կազմակերպության համագումարը տեղի է ունենում խիստ քաղաքական նկատառումներով, իսկ թե ընտրությունների ժամանակ ում համար կաշխատի կազմակերպությունը՝ պարզ կլինի առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին