Կարևոր իրադարձություններ

Մուրադովի հետ Հայաստան է եկել Թուրք-Ադրբեջանական պատվիրակությունը․ Hraparak.am

09 Ապրիլ, 2021 08:15
Մուրադովի հետ Հայաստան է եկել Թուրք-Ադրբեջանական պատվիրակությունը․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

«Ադրբեջանից վերադարձած ինքնաթիռը դատարկ չի եկել, Մուրադովի հետ Հայաստան է եկել Թուրք-Ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը: 

Այսօր երեկոյան լուրեր տարածվեցին, որ մեկ ժամից Երևանում վայրէջք է կատարելու գեներալ Մուրադովի ինքնաթիռը և հայրենիք է վերադառնալու հայ ռազմագերիների մեծ խումբ: Անգամ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և Տիգրան Ավինյանի գրասենյակից հաստատեցին այս լուրը: Ազատություն ռադիոկայանը ուղիղ եթեր էր տալիս «Էրեբունի» օդնավակայանից, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանն եթերում գլուխ էր գովում թե ինքն է զբաղվում գերիների հարցով»:

 

Լրահոս

Դիտել ավելին