Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516
    524

  • EUR

    613,5
    625,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում տուն է այրվել

08 Ապրիլ, 2021 20:52
Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում տուն է այրվել

Ապրիլի 8-ին, ժամը 17։15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շվանիձոր գյուղի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:01-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ և տան մոտակայքում խոտածածկույթ՝ մոտ 10 քմ։

Լրահոս

Դիտել ավելին