Կարևոր իրադարձություններ

Կապան-Գորիս ավտոճանապարհի մոտակայքում հայտնաբերվել են հակատանկային արկեր և ականանետի ականներ. ԱԻՆ (լուսանկարներ)

08 Ապրիլ, 2021 20:18
Կապան-Գորիս ավտոճանապարհի մոտակայքում հայտնաբերվել են հակատանկային արկեր և ականանետի ականներ. ԱԻՆ (լուսանկարներ)

Ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին։

 

Լրահոս

Դիտել ավելին