Կարևոր իրադարձություններ

Չավուշօղլուն կրկին տնտեսական հնարավորություններ է առաջարկել Հայաստանին, կրկին՝ պայմանով

08 Ապրիլ, 2021 19:40
Չավուշօղլուն կրկին տնտեսական հնարավորություններ է առաջարկել Հայաստանին, կրկին՝ պայմանով

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամմեդ ալ-Սաբահի հետ հանդիպմանը խոսել է նաև տարածաշրջանում Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրք նախարարը մասնավորապես ասել է. «Այս (Ղարաբաղի-խմբ.) հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում կայունություն ապահովելուն զուգահեռ կարևոր նախագծեր կյանքի կոչելու և հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից մեր առջև հնարավորություն է բացվել:

Եթե Հայաստանն այս ամենը դրական գնահատի, ապա Հարավային Կովկասը կրկին կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին