Կարևոր իրադարձություններ

Մասիս քաղաքում «Xingtai-504» մակնիշի անվավոր տրակտոր է այրվել

08 Ապրիլ, 2021 19:15
Մասիս քաղաքում «Xingtai-504» մակնիշի անվավոր տրակտոր է այրվել

Ապրիլի 8-ին, ժամը 13։36-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբանոցում տրակտոր է այրվում: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել` 13:55-ին: Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ դաշտում, այրվել է «Xingtai-504» մակնիշի անվավոր տրակտորը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին