Կարևոր իրադարձություններ

5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են գործնական պարապմունքներ (լուսանկարներ)

08 Ապրիլ, 2021 18:36
5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են գործնական պարապմունքներ (լուսանկարներ)

Անձնակազմի մարտավարամասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 7-ին 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները:

Ստուգվել են հրետանային  ստորաբաժանումների դաշտային վարժվածության մակարդակն ու փոխգործակցելու հմտությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին