Կարևոր իրադարձություններ

Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

08 Ապրիլ, 2021 18:12
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Ապրիլի 8-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 537.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.78 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։   

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 637.58 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 6.97 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.22 դրամով և կազմել 738.28 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 70.27 դրամով և կազմել 30027.46 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.33 դրամով և կազմել 431.65 դրամ: Պլատինի գինն աճել է 376.15 դրամով և կազմել 21440.17 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին