Կարևոր իրադարձություններ

Վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունը չստացած անձը քանի օր անց կարող է նորից մասնակցել քննության

08 Ապրիլ, 2021 16:46
Վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունը չստացած անձը քանի օր անց կարող է նորից մասնակցել քննության

Կառավարության ապրիլի 8-ի նիստում չզեկուցվող հարցով ընդունվեց որոշում, որով փոփոխություններ են նախատեսվում վարորդական իրավունքի համար հանձնվող քննությունների կարգում:

Վարորդական իրավունք ստանալու համար տեսական և գործնական քննություն հանձնած և քննության բացասական արդյունքներ ստացած անձն այսուհետ կարող է կրկին մասնակցել քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ քան մեկ ամիս անց:

Որոշումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման օրվանից 2 ամիս անց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին