Կարևոր իրադարձություններ

Քննություն է տարվում՝ պարզելու Ջրառատ գյուղում 15 և 17 տարեկան քույրերի թունավորման դեպքի հանգամանքները

08 Ապրիլ, 2021 14:34
Քննություն է տարվում՝ պարզելու Ջրառատ գյուղում 15 և 17 տարեկան քույրերի թունավորման դեպքի հանգամանքները

Կոտայքի Ջրառատ գյուղում երեկ թունավորված 2 քույրերի դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատատեխնիկական փորձաքննություններ:

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 10:25-ին, «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել  Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս՝ 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)  2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատատեխնիկական փորձաքննություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին