Կարևոր իրադարձություններ

Կեղծ լուրեր են տարածվել նաև այն մասին, որ ասոցիացիայի բոլոր անդամներին նախապես հարցեր են բաժանված եղել. Տարոն Չախոյան

08 Ապրիլ, 2021 13:19
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Կեղծ լուրեր են տարածվել նաև այն մասին, որ ասոցիացիայի բոլոր անդամներին նախապես հարցեր են բաժանված եղել. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռևս երեկվանից համացանցում հայտնվել են կեղծ լուրեր այն մասին, որ վարչապետ Փաշինյանը՝ Մոսկվայում հայ համայնքի անվան տակ հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ:

Այնինչ, վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նշված հանդիպման տեսագրությունն է հրապարակել և նշել, որ հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ:
Կեղծ լուրեր են տարածվել նաև այն մասին, որ ասոցիացիայի բոլոր անդամներին նախապես հարցեր են բաժանված եղել։

Վարչապետի և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հանդիպումը եղել է դռնփակ, և անտրամաբանական էր ու իմաստ չուներ անգամ դռնփակ հանդիպմանը նախօրոք նախապատրաստել վարչապետին տրվող հարցերը։

Վարչապետ Փաշինյանի և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ինչից հետո վարչապետը զրուցել և լուսանկարվել է նաև հյուրանոցի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին