Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերից 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան. Նիկոլ Փաշինյան

08 Ապրիլ, 2021 12:05
Նոյեմբերից 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ուսուցիչների որակավորման բարձրացման հարցին ասաց, որ մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին․

«Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր  ու կարևոր գործոն ենք ներմուծելու: Այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ խթան ենք տալիս ուսուցիչներին: Որովհետև համահարթեցման մոտեցումը տաղանդավորներին զրկում էր մոտիվացիայից ինքնակատարելագործվելու և առաջ շարժվելու»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ պրոցեսի արդյունքում կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք ի դեպ, ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնելու:

 

«Ուսուցիչներն են իրենք իրենց աշխատավարձը բարձրացնելու, ոչ թե կառավարությունը: Այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին