Կարևոր իրադարձություններ

Թուրքիային համարժեք գնահատական չտալը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ «Հայաստանի Հանրապետություն»

08 Ապրիլ, 2021 09:17
Թուրքիային համարժեք գնահատական չտալը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Արցախյան խնդրին ամենամոտ կանգնած միջազգային կառույցները եվրոպականներն են՝ ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն: Վերջիններիս նշանակությունը մեծ էր մինչպատերազմյան ժամանակահատվածում հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացում եւ, առավել եւս, մեծ է հետպատերազմյան շրջանում, երբ ադրբեջանաթուրքական կոալիցիան խախտեց բանակցությունների հիմքում դրված երեք սկզբունքից ամենակարեւորը՝ ուժի կիրառման բացառումը, եւ ներկայում սեղանին են մնացել միայն ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: Եվրոպական կառույցները հեշտությամբ մարսեցին Թուրքիայի հերթական ագրեսիան հարեւան պետության դեմ՝ դրանով կանաչ լույս վառելով նրա հետագա գործողությունների առաջ: Համարժեք գնահատականներ չտալով արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Թուրքիայի, մեղմ ասած, եվրոպական արժեքները, մոտեցումները բացառող քաղաքականությանն ու գործողություններին՝ Հին աշխարհամասը միավորող կառույցները խրախուսում են պատերազմների միջոցով էթնիկ հիմնահարցերը լուծելու մոտեցումը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով ողջ աշխարհի եւ առաջին հերթին բազմազգ Եվրոպայի համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին