Կարևոր իրադարձություններ

Սևանի այցից ավելին էին սպասում․ «Հրապարակ»

08 Ապրիլ, 2021 08:42
Սևանի այցից ավելին էին սպասում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելության հաջորդ կանգառը կլինի Արարատի կամ Արմավիրի մարզը, մինչ այդ ՀՓՇ կազմակերպչական հանձնաժողովը նիստ կանի եւ կքննարկի Սեւանի պատկերից խուսափելու տարբերակները։ Բանն այն է, որ նախօրեին Սեւան այցը չի արդարացրել նրանց սպասելիքները, շատ սակավամարդ է եղել։ Ոմանք կարծում են, որ աշխատանքային ժամերը լավագույնը չեն նման հանդիպումների համար, մարդիկ իրենց գործին են, դրան գումարած՝ գյուղատնտեսական սեզոնն է բացվել, եւ երեկոյան են դաշտերից տուն վերադառնում։ Մյուս կողմից՝ երեկոյան ժամերին համայնքներում առկա է հրապարակների լուսավորության խնդիր։ Այս հարցերը քննարկելուց հետո նոր լուծումներ կգտնեն եւ կիրականացնեն հաջորդ երթուղին։ Ի դեպ, ԲՀԿ-ն շարժման միակ ուժն է, որը ներկայացուցիչ չէր գործուղել Սեւան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին