Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    526

  • EUR

    616
    628

  • RUB

    6,66
    6,9

Կարևոր իրադարձություններ

Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետի հետ

07 Ապրիլ, 2021 23:51
Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետի հետ

Ապրիլի 7-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի միջև հանդիպումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Վիլյորբանի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը մտքեր փոխանակեցին պատմական ավանդույթների վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս դինամիկայի շուրջ` բարձր գնահատելով ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը։

Նախարար Այվազյանը բարձր գնահատեց զրուցակցի անձնական ներդրումն ու ջանքերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների կայացման գործում։

Լրահոս

Դիտել ավելին