Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանված պատժամիջոցները մտել են ուժի մեջ

07 Ապրիլ, 2021 20:32
Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանված պատժամիջոցները մտել են ուժի մեջ

Ապրիլի 7-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB-ՊԱՎ), ինչպես նաև այդ կառույցի ևս չորս պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչության պետ Իսմայիլ Դեմիրի  ու նրա տեղակալ Ֆարուք Յիղիթի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

ԱՄՆ պետքարտուղարությունը ավելի վաղ որպես հիմնավորում  նշել էր Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ Թուրքիայի համագործակցությունը: Թուրքիայի դեմ սահմանափակումները ընդունվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում:

Ըստ այդ պատժամիջոցների, վերոհիշյալ պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք, իսկ նրանց բոլոր ակտիվներն այդ տարածքում կարգելափակվեն:

Բացի դրանից CAATSA օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական  արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։

 

Լրահոս

Դիտել ավելին