Կարևոր իրադարձություններ

Արա Աբրահամյանն Արմեն Սարգսյանին տեղեկացրել է ՌՀՄ-ի աշխատանքների և ծրագրերի մասին

07 Ապրիլ, 2021 19:43
Արա Աբրահամյանն Արմեն Սարգսյանին տեղեկացրել է ՌՀՄ-ի աշխատանքների և ծրագրերի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին