Կարևոր իրադարձություններ

Երևանի Միկոյան փողոցում ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան

07 Ապրիլ, 2021 19:28
Երևանի Միկոյան փողոցում ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան

Ապրիլի 7-ին, ժամը 17։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։13-ին, մարել՝ 17։20-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին