Կարևոր իրադարձություններ

Ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ամբողջությամբ. ՌԴ պաշտոնյա

07 Ապրիլ, 2021 19:20
Ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ամբողջությամբ. ՌԴ պաշտոնյա

Ռուսաստանն ու Հայաստանը ողջ ծավալով իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

«Հայաստանը շարունակում է մնալ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու կողմերի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի համապատասխան բոլոր մատակարարումներն իրականացվում են իրենց ժամկետներում և ողջ ծավալով։ Համագործակցությունը շարունակվելու է»,- ասել է Ռեշետնիկովան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին