Կարևոր իրադարձություններ

Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ

07 Ապրիլ, 2021 18:35
Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին, այդ թվում՝ տնտեսական և, մասնավորապես, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին