Կարևոր իրադարձություններ

Ամենահրատապ, ամենասուր խնդիրը ԼՂ-ում և նրա շուրջ իրադրության կարգավորումն է․ Պուտին

07 Ապրիլ, 2021 18:27
Ամենահրատապ, ամենասուր խնդիրը ԼՂ-ում և նրա շուրջ իրադրության կարգավորումն է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը մնում է «ամենահրատապ և սուր» խնդիրը:

«Անշուշտ, մենք խոսելու շատ բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման առումով։ Բնականաբար, ամենահրատապ, ամենասուր խնդիրներ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրադրության կարգավորումն է»,- ասել Է Պուտինը։

Փաշինյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը.

«Նախ կցանկանայի նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության գլխավոր գործոն: Այս իմաստով, հուսով եմ, այսօր կքննարկեմ ձեզ հետ ձեր տեսակետները՝ մեր տարածաշրջանում անվտանգության համակարգի, Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և դրա շուրջ: Իհարկե, այսօր մենք կքննարկենք ռուս-հայկական միավորված ուժերի գործունեության մի քանի նրբություններ», – ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին