Կարևոր իրադարձություններ

Կրեմլից հայտնել են Պուտինի ու Փաշինյանի հանդիպման օրակարգի մասին

07 Ապրիլ, 2021 16:15
Կրեմլից հայտնել են Պուտինի ու Փաշինյանի հանդիպման օրակարգի մասին

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկելու է երկկողմ օրակարգը, ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաև Ղարաբաղի վերաբերյալ համատեղ եռակողմ հայտարարությունների իրականացումը: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստի-ն։ 

«Ես չեմ կարող որևէ բան ասել հրթիռի մասին, չգիտեմ, տեղեկություն չունեմ», – Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման նախօրեին ստացել է զեկույց «Իսկանդերի» վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարության հետ կապված։

Ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարի հետ զրույցի թեմաներին, ապա դա, ըստ Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղարի` կլինի երկկողմ օրակարգ:

«Մենք ունենք ակտիվ միջկառավարական հանձնաժողով, մեր կողմից (Ալեքսեյ) Օվերչուկը՝ փոխվարչապետը համանախագահ է»,- ասել է Պեսկովը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին