Կարևոր իրադարձություններ

Գազի թունավորման դեպք Կոտայքում. անչափահասներից մեկը մահացել է

07 Ապրիլ, 2021 14:36
Գազի թունավորման դեպք Կոտայքում. անչափահասներից մեկը մահացել է

Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում այսօր 15 և 17 տարեկան աղջիկներ են թունավորվել, նրանցից մեկը մահացած է հայտնաբերվել, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց:

Նախնական տեղեկություններով թունավորման պատճառը գազն է: Ջրառատի համայնքապետ Արթուր Ասատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նրանք քույրեր են, 15-ամյա աղջիկը մահացել է, իսկ քրոջ կյանքը հաջողվել է փրկվել: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:

«17 տարեկան աղջիկը հիվանդանոց է բերվել անգիտակից վիճակում, համապատասխան միջոցառումներից հետո գիտակացության է եկել, սակայն վիճակը գնահատվում է ծանր»,- ասաց Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նա, սակայն, չնշեց՝ թունավորման պատճառը ինչն է, հորդորեց դիմել իրավապահ մարմիններին:

Քույրերը տանը մենակ են եղել: Առավոտյան հայրն է նրանց այդ վիճակում գտել: «Հայրը տաքսու վարորդ է, առավոտյան մոտավորապես ժամը 10-ի կողմերը դռան զանգն է տվել, երկար ժամանակ չեն բացել, լուսամուտը ջարդել, ներս է մտել»,-ասաց Ջրառատ համայնքի ղեկավարը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին