Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է

07 Ապրիլ, 2021 13:46
Հեղինակ՝ Մանե Գեւորգյան
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է:

Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:
Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին