Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

«Բրախիթերապևտիկ բուժման կարիք է ունենում օնկոգինեկոլոգիական հիվանդություններով կանանց մոտ 80 տոկոսը». Արսեն Թորոսյան

07 Ապրիլ, 2021 13:34
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
«Բրախիթերապևտիկ բուժման կարիք է ունենում օնկոգինեկոլոգիական հիվանդություններով կանանց մոտ 80 տոկոսը». Արսեն Թորոսյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է:

Մեզ համար այս ծանր ժամանակաշրջանում ուզում եմ սփոփանքս հայտնել բոլոր մայրերին, որոնք իրենց հերոս որդիներին են կորցրել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ափսոսանքս եմ հայտնում բոլոր քույրերին, դուստրերին, որոնք ունեն կորուստներ։ Ձեր ցավը մեր բոլորինն է։ Արտաբերած որևէ խոսք չի կարող սփոփել Ձեր վիշտը։ Ուզում եմ, որ լինեք միշտ առողջ։
Ապրիլի 7-ը նաև Առողջության համաշխարհային օրն է։ Այսօր, ավելի քանի երբևէ, մեր բոլոր քայլերը պետք է միտված լինեն առողջ հասարակություն ունենալուն և հավասար պայմաններ ստեղծելուն։
 
Վերջին ժամանակաշրջանում համավարակը մեծ բեռ է աշխարհում բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի առողջապահական համակարգի վրա։
 
Համավարակին զուգահեռ կան նաև այլ ոլորտներ, որոնք ունեն մշտական ուշադրության կարիք։ Կարևորելով բոլոր ուղղությունները՝ ուզում եմ առանձնացնել ուռուցքաբանական ծառայությունների կարևորությունը:
Այսօր ներկա եմ գտնվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոգինեկոլոգիական բաժանմունքի բացման արարողությանը, որը միակն է Հայաստանում։ Այստեղ կիրականացվի բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիան հիվանդությունների ժամանակ։ Բրախիթերապևտիկ բուժման կարիք է ունենում օնկոգինեկոլոգիական հիվանդություններով կանանց մոտ 80 տոկոսը։
 
Բացի այդ, կենտրոնում բացվել են նաև մամոլոգիայի և ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքներ:
 
Ուրախ եմ, որ մեր երկիրը շարժվում է ժամանակակից բժշկության թելադրանքով և վստահ եմ, որ նման կարևոր իրադարձությունները լինելու են շարունակական»։

 

Լրահոս

Դիտել ավելին