Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1025 նոր դեպք, առողջացել է 626 մարդ

07 Ապրիլ, 2021 10:53
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1025 նոր դեպք, առողջացել է 626 մարդ

Ապրիլի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 198898 դեպք, որոնցից 178227-ն` առողջացած, 3647-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 884929 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4639 թեստավորում, որից հՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1025 նոր դեպք: Ունենք 626 առողջացած և 20 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 936 է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին