Կարևոր իրադարձություններ

Իշխանությունը փնտրում է սիրված երևանցիների, որպեսզի ձայներ հավաքի մայրաքաղաքում․ Մարությանից հույս չունեն․ «Ժողովուրդ»

07 Ապրիլ, 2021 09:05
Իշխանությունը փնտրում է սիրված երևանցիների, որպեսզի ձայներ հավաքի մայրաքաղաքում․ Մարությանից հույս չունեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հունիսի 20-ին հավանական ընտրություններում ընդդիմությունն ու իշխանությունը մայրաքաղաքի ընտրազանգվածի մասով ունեն համընկնող կարծիք։ Երկու կողմն էլ մտածում են, որ Երեւանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը քիչ ձայն է ստանալու, մայրաքաղաքում ընդդիմադիրները շատ են։ Եվ, ահա, այդ պատճառով իշխանությունը փնտրում է սիրված երեւանցիների, որպեսզի գոնե նրանց մասնակցությամբ ձայներ բերել հնարավոր լինի։ Նույնիսկ քրեական տարրերին, մերժված ենթամշակույթի կրողներին են փորձում ներգրավել ընտրական գործընթացում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հույսները կտրել են, անգամ նրա աշխատակազմը ընդդիմադիր է քաղաքապետին։ Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դժգոհ է քաղաքապետից, նա չի պատասխանում թիմից որեւէ մեկի հեռախոսազանգերին։ Վարչապետը վերջնական նպատակ ունի ազատվել Հայկ Մարությանից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին