Կարևոր իրադարձություններ

2 միլիոն դրամ տուրք՝ տաքսի ծառայությունների համար. որն է հիմնավորումը. «Ժամանակ»

07 Ապրիլ, 2021 08:50
2 միլիոն դրամ տուրք՝ տաքսի ծառայությունների համար. որն է հիմնավորումը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը մտադիր է լիցենզավորել օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելը՝ 2 միլիոն դրամ պետական տուրք սահմանելով:

Հետաքրքիրն այն հիմնավորումն է, որով կառավարությունը սահմանում է այս տուրքը: Ըստ կառավարության՝ «Օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների տարածքում ուղևորների նկատմամբ՝ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու արդյունքում: Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է»:

Թե ինչպես պետք է այդ տուրքը օգնի այս խնդրի լուծմանը՝ անհասկանալի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին