Կարևոր իրադարձություններ

Քարաթափում Նուռնուս գյուղում. վնասվել է համայնքը սնուցող 100 մմ տրամագծով գազատար խողովակը

07 Ապրիլ, 2021 00:04
Քարաթափում Նուռնուս գյուղում. վնասվել է համայնքը սնուցող 100 մմ տրամագծով գազատար խողովակը

Ապրիլի 6-ին, ժամը 20:36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից դեպի գյուղի աղբյուր տանող հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը միակողմանի փակվել է։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է Նուռնուս համայնքը սնուցող 100 մմ տրամագծով գազատար խողովակը. Նուռնուս գյուղի գազամատակարարումը դադարեցվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին